Նարեկ Փիլոյանի նկատմամբ քրեական հետապնդւմը դադարեցվել է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Ալեքսանյան

Այսօր ստացանք ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ՝ X-ի որոշումը մեր պաշտպանյալ Նարեկ Փիլոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով  (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով-խմբ) հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Վերջինիս շնորհվել է արդարացվածի կարգավիճակ»,-հավելել է նա:

 --00—ՄՀ