Ադրբեջանը ԼՂ օկուպացված տարածքներում օդանավակայան կկառուցի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

զանգելան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում կառուցում է «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր»։

Երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, դրանցից մեկը կգտնվի Կովսականում (Զանգելան): Նա նշել է, որ դրանց կառուցման ավարտը նախատեսվում է հաջորդ տարվա հունվարին։

 «Այս տարածքներում մենք նաև միջազգային օդանավակայաններ ենք կառուցում: Ինչպես գիտեք, Ֆիզուլիի (Վարանդա) օդանավակայանի շինարարությունը շարունակվում է: Ակնկալվում է, որ օդանավակայանը կբացվի այս տարվա սեպտեմբերի 5-ին»,-ասել է պաշտոնյան:

--00—ՄՀ