ԱՄՆ-ն աջակցելու է հայ գերիների վերադարձին. դեսպանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

նկար

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին ընդգծել է իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի  մտահոգություններն ու  գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայամանությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծել է նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:

ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը, մասնավորապես, անդրադարձել է երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորել Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:
Դեսպան Լինսին շեշտել է, որ  Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու իրենց հանձնառությանը:  Նա նաև հայտնել է, որ մոտիկից հեևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

--00—ԼՄ