Ազատանի ու Շիրակի մարզի համայնքները ոռոգող Կառնուտի ջրամբարն անապատացված վիճակում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Կառնուտ

«Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածքները ոռոգող Կառնուտի ջրամբարի անապատացված վիճակից և կից գրել․ 

«Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջը ԲԱՑԱՌԻԿ ԿԵՐՊՈՎ Ձեզ է ներկայացնում Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածքները ոռոգող Կառնուտի ջրամբարի անապատացված վիճակի ՇՈԿԱՅԻՆ կադրերը, որտեղ մի կաթիլ ջուր չկա։

ջրամբար

Սա լիովին փաստում է, որ գյուղացիներին այլ բան չի մնում, քան պահանջել կառավարությունից պատճառված վնասի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ փոխհատուցում։

Թե ինչպես է մի մեծ ջրամբար ամիսներ շարունակ դատարկվել, պատասխանատու անձիք խուսափում են պատասխանել։

Մեր հրապարակած նախորդ տեսանյութում, որտեղ մասնագետը հստակ պարզաբանում է, թե ուր է կորել ջրամբարների ջուրը, նշում է, որ այն ամենայն հավանականությամբ վաճառվել է ՀԷԿ-երին, որը միանշանակ խոսում է հանցագործության մասին։

ջրամբար

Իսկ, թե ինչ հույսով էր Շիրակի մարզի մարզպետը ջուր խոստանում գյուղացիներին ու հանդիպում կազմակերպում նրանց հետ` հասնում է աբսուրդի գագաթնակետին։

Մեկ բան հաստատ է, որ այս ջրամբարը այս տարի էլ երբեք ջուր չի հասցնի հողօգտագործողներին»։

ջրամբար

--00—ՄՀ