Պուտինը կրակել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 7, 24News

 

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ժողովրդական տոնակատարությունների ժամանակ Պետրոպավլովյան ամրոցի թնդանոթից կեսօրվա ավանդական համազարկն է տվել։

Պուտինը կրակել է Ռուսաստանի պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետի հետ․ հունվարի 7-ին համազարկ տալու նրա հերթն է եղել։ 

Ռուսաստանի պատվավոր շինարար այսօր դառնում է 85 տարեկան: Այս առիթով Պուտինը շնորհավորել է Բենդետին և գրիչ նվիրել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Սուրբ ծննդյան գիշերն անցկացրել է հայրենի Սանկտ Պետերբուրգում: