Կա COVID-19-ով վարակվածների թվի աճ, նկատելի է նաև պատվաստումների տեմպի աճ․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

կովիդ

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսային վարակի ցուցանիշներին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 8-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 97 հազար 711 պատվաստում։

«Երեկ իրականացրել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք աճի այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք օրական մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»,-ասել է Ավանեսյանը՝ նկատելով, թե ցուցանիշի աճը պայմանավորված է նաև առաջին պատվաստումն ստանալու հետ։

Ըստ Ավանեսյանի՝ 3 պատվաստանյութերն էլ բաց են պատվաստվելու համար, և բոլոր ցանկացողները կարող են ազատորեն ընտրել, թե որ պատվաստանյութով են ուզում պատվաստվել։

«Ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատում ենք պատվաստանյութերի այլ տարբերակներ ՀՀ ներկրելու համար, բայց ամենակարևորն այն է, որ ունենք պատվաստանյութերի առկայություն»,-ասել է Ավանեսյանը, ապապ հավելել, որ որոշում է կայացվել, որ պոլիկլինիկաները այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են։

--00—ԼՄ