Գերթանկարժեք մատանի, 980 մլն դրամ․ նորընտիր ընդդիմադիր պատգամավորների ունեցվածքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

24News-ն ուսումնասիրել է 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում ներկայացված «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորի թեկնածուների հայտարարագրերը։ 

Եվ այպես, խորհրդարանական ընդդիմադիր 2 ուժի պատգամավորի թեկնածուներից ամենահարուստը «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունի 980 մլն դրամ և 1 մլն 927 հազար դոլար, երկու անշարժ գույք, մեկը Ստեփանակերտում, մյուսը՝ Երևանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում։

«Հայաստան» դաշինքի ամենաշատ դրամական և գույքային միջոցներ ունեցող երկրորդ թեկնածուն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն է։ Նա հայտարարագրման է ներկայացրել 230 մլն դրամ, 295 հազար դոլար և 105 հազար եվրո։

Առուշանյանը հայտարարագրել է 2 հողամաս և 1 բնակելի տուն Գորիսում, նաև մեկ շարժական գույք՝ Զիլ 130 մակնիշի  բեռնատար։

Ընդդիմադիրներից 3-րդ ամենահարուստ թեկնածուն «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ըստ ներկայացված փաստաթղթի՝ նա ունի 100 մլն դրամ, 50 հազար դոլար, 50 հազար եվրո և 1մլն 500 հազար ռուբլի։ Նա ունի ամառանոց Ջերմուկում և մեկ ավտոմեքենա՝ Mercedes Benz։

Ընդդիմադիրներից աչքի է ընկնում նաև «Հայաստան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա դրամական միջոցներն են՝ 56 մլն դրամ, 95 հազար դոլար և 28 հազար եվրո։

Սաղաթելյանն իր ծննդավայրում՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում ունի 8 հողամաս, իսկ Երևանում՝ երկու բնակարան։ Նրա մեքենան Rang Rover է։ ՀՅԴ-ական գործիչն ունի նաև թանկարժեք զարդ՝ 8 մլն դրամ արժողությամբ մատանի։  

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ