Գնում ենք նոր աղետի, իշխանությունն ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի հետ սահմանային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

«Մենք գնում ենք նոր աղետի, իշխանությունն ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի հետ սահմանային խնդիրները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

«Մենք չունենք այնպիսի իշխանություն, որն ի զօրու է լուծել մեր խնդիրները, իսկ ձևավորված խորհրդարանը վարչական, կրիմինալ, ֆինանսական ռեսուրսների արտացոլումն է»,-հավելեց ՀԱԿ ներկայացուցիչը։

Խաչատրյանը նաև ավելացրեց, որ վերջին խորհրդարանական ընտրությունները շատ նման էին կոնցլագերներում ավտոմատի պարտադրանքով ընտրություններին, քանի որ բացակայում էին հավասար պայմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ