64–ամյա վարորդը Mitsubishi-ով կողաշրջվել. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News 

ю

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 09:40–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 64-ամյա  Ժիրայր Ավետիսյանը իր վարած  Mitsubishi  մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով ուղևոր, 1-ամյա Դ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ