«Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News 

Վանեցյան

«Հրապարակ» թերթը գրում է. ««Պատիվ ունեմ» դաշինքը լրջորեն է պատրաստվում խորհրդարան մտնելուն։ Արթուր Վանեցյանը, որը լինելու է դաշինքի խմբակցության ղեկավարը, փորձագետների, իրավաբանների մի մեծ խումբ է հավաքագրել, որոնք աշխատելու են օրենքների, փաստաթղթերի հետ, տեղեկանքներ են պատրաստելու, աջակցելու են խմբի լիարժեք աշխատանքին։

Իր հերթին՝ Հանրապետական կուսակցության «Լույս» հիմնադրամն էլ, որը վերջին տարիներին զբաղված է խորքային վերլուծություններ անելով՝ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես աշխատելու է խմբակցության հետ, նյութեր է տրամադրելու, որոնք կօգնեն օրենսդրական աշխատանքին։ Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունը որոշել է շատ ակտիվ լինել՝ մասնակցել բոլոր քննարկումներին, ելույթներ ունենալ, հարցադրումներ անել։

Ընդդիմությունը հասկանում է, որ ԱԺ ամբիոնը լավ հնարավորություն է՝ հանրության հետ ուղիղ շփվելու եւ շփման պակասը լրացնելու համար։ Նրանք վստահ են, որ առաջիկայում նոր քաղաքական զարգացումներ են լինելու, եւ հաջորդ ընտրություններին հարկավոր է պատրաստվել հենց այս պահից սկսած»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ