Դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին միջազգային փառատոնում մրցանակների է արժանացել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News 

Երիտասարդ հոբոյահար Հայկ Հեքեքյանը Ստոկհոլմի միջազգային երաժշտական ութերորդ փառատոնում առաջին մրցանակ է ստացել։ Դիրիժոր Տիգրան Հեքեքյանի որդին նաեւ արժանացել է «Հանիդսատեսի համակրանք» մրցանակին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է երիտասարդ երաժիշտի մայրը՝ դաշնակահարուհի Մարինե Մարգարյանը։

«Շնորհակալ ենք բոլոր նրանց, ով իր ձայնը տվեց մեզ։ Հայկի երաժշտական ուղում սա եւս մի հաճելի ու կարեւոր պահ է, եւս մի պատվոգիր, իսկ բոլորիս համար՝ միջազգային մի փոքրիկ հարթակում կրկին «Հայաստան» բառը հնչեցնելու առիթ։ Շնորհակալ ենք»,- գրել է նա։

--00—ՄՀ