«Սպուտնիկ V»-ով պատվաստումների միջև անհրաժեշտ միջակայքը կարող է երկարաձգվել մինչև 180 օր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

սպուտնիկ

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումների միջև անհրաժեշտ միջակայքը մի շարք երկրներում կարող է երկարաձգվել մինչև 180 օր: Այս մասին Reuters-ին հայտնել է «​Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամ»-ի ներկայացուցիչը՝ հղում անելով պատվաստանյութը մշակողների ուսումնասիրություններին:

Վերջինս նաև հայտնել է, որ պատվաստումների միջև ընկած ժամանակահատվածի երկարաձգումը նպաստում է առավել ուժեղ իմունային արձագանքի ձևավորմանը: Նա միաժամանակ նշել է, որ առաջին և երկրորդ պատվաստումների միջև թույլատրելի բացարկի երկարաձգումը կապ չունի միջազգային մատակարարումների հետ:

--00--ԱԹ