Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 9,  24News

․

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում՝ «Ծովինար» լճի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 69-ամյա Համլետ Գևորգանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Սարգիս Հովսեփյանի վարած Opel մակնիշի ավտմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները և նրանց ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Հ. Հայրապետյանը, 3-ամյա Գ. Գևորգյանը և 31-ամյա Հ. Ասլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

--00--ԱՀ