Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

Հասարակական

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։

Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Քաջարանի քաղաքապետի բնակարանում և ավտոմեքենայում, ինչից հետո նրան բերման են ենթարկվել։ 

--0--ԿԿ