Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայումից հետո առաջացել է դրական արդյունք. Արտակ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

Thumbnail

Փաստացիորեն 2019 թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները էլեկտրաէներգիայի համար ցերեկային ժամերին 40 դրամ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը և ներկայացրել նոր սակագները: 

«Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր

ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով),

բ) կամ միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։

Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է․․․

Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019 թ. փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ կվտ/ժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ», - գրել է տնտեսագետը:

Տեսանյութեր

Live

Լրահոս