Գուրուրյանին կոչ ենք անում ինքնակամ հանձնվել․ Ղազախստանի ներքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

Thumbnail

Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը:

«Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչ օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ», - նշվում է իրավապահների հայտարարության մեջ։

Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը: Ներքին գործերի նախարարությունը հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին կոչ է արել ինքնակամ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին՝ ծանրացուցիչ հանգամանքներից խուսափելու համար: