«Արցախ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի․ փոխվել է նաև գլխավոր մարզիչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

Thumbnail

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր։ Սևան Ասլանյանին կփոխարանի Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը։ Այդ մասին հայտնում է Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Հայկական ֆուտբոլը մեծ հեռանկարներ ունի: «Արցախ» ֆուտբոլային ակումբին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց հետո», - ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը, ապա հավելել, որ չնայած ակումբը կարճ պատմություն ունի, այդուամենայնիվ, «Արցախ»-ն այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում թե' փորձառու, թե' երիտասարդ հայաստանցի ֆուտբոլիստներ են:

«Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ», - ասել է ակումբի նոր սեփականատերը:

Ակումբից հեռացել է գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը. նրա փոխարեն ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Սևադա Արզումանյանը։  Մարզչական 15-ամյա գործունեության ընթացքում Սևադա Արզումանյանը գլխավորել է Երևանի «Արարատ» և «Ուլիս» ակումբները, Կապանի «Գանձասարը»։