Սուարեսի մուտքով Մխիթարյանի տեղը «Արսենալի» մեկնարկային կազմում հարցականի տակ կդրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 8, 24News

Thumbnail

The Sun գրում է, որ Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել: Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետո աշխատել է 2014/15 մրցաշրջանում: 25-ամյա ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում:

Հիշեցնենք, որ այս պահին Մխիթարյանն ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին: