Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

Ալեն Մ

Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար իմ հրամանագրով Ալեն Լևոնի Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս»-ի բարձրագույն կոչման: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

«Պետական պարգևը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը, օրերս հանձնել եմ Ալենի հարազատներին: 

Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Իսկ մարտի դաշտում կատարած սխրագործություններն ու հայրենի հողը կյանքի գնով գիտակցաբար պահելու նրա որոշումը միմիայն հայրենասիրության բացառիկ դրսևորում կարելի է համարել:

Խոնարհումս հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր բոլոր հերոսների պայծառ հիշատակին: Ալենի և իր նահատակ ընկերների՝ մեզ թողած պատգամը մեկն է՝ անել առավելագույնը զորացնելու համար մեր Հայրենիքը», - գրել է նա:

--00--ԱԹ