Արոնյանը San Fermin Masters բլից մրցաշարի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 11,  24News

արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները San Fermin Masters բլից մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը մրցեց Չինաստանից Դին Լիժենի հետ: Բլից շախմատի 8 պարտիաներից 3-ում Արոնյանը հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ 1 պարտություն կրեց: Հայ շախմատիստը հաղթեց 5:3 հաշվով:

Եզրափակիչում Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն նորվեց Մագնուս Կարլսենի ու ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի զույգի հաղթողի հետ:

San Fermin Masters-ն բլից շախմատի մրցաշար է, որին մասնակցում է 8 շախմատիստ: Գրոսմայստերները 8 պարտիայի հետո հաղթում են, եթե հավաքում են 4,5 միավոր:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը հաղթել էր Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարում:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

--00--ԱԹ