Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին մեղադրել են պետության դեմ դավադրության մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների բողոքի կիրակնօրյա ակցիան, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձն է եղել, որը կազմակերպվել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմի կողմից:   Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ վարչապետի՝ ընդդիմադիրները երազում են փոխել իշխանությունը «ռևանշի միջոցով, ինչը ղեկավարությունը թույլ չի տա»:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները պահանջում էին վարչապետի հրաժարականը: Նրանց բողոքի համար պատճառ էր դարձել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանրահավաքի ժամանակ տուժած օպերատորի մահվան լուրը:

--00—ՄՀ