Երևանը՝ ուկրաինացի տուրիստների ամենապահանջված ուղղությունների շարքում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

ինքնաթիռ

Հայաստանի մայրաքաղաք Երևանը հայտնվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի հինգ ամենից տարածված ուղղությունների շարքում: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը: «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ավելացնում է ամենից պահանջված միջազգային երթուղիներով չվերթները՝ պահանջարկի աճի պատճառով:

Ինչպես հայտնում են ավիաընկերությունից՝ համապատասխան միտումը պայմանավորված է կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում սահմանահատման պայմանների մեղմացմամբ, ինչպես նաև տուրիստական ​​օդային հաղորդակցության ակտիվացմամբ:

Կիև-Երևան չվերթները տեղի են ունենում ամեն օր, գումարած լրացուցիչ հաճախականությունները՝ երկուշաբթի՝ 26.07.2021-ից և հինգշաբթի` 29.07.2021-ից:

 

--00--ԱԹ