Ավտովթար՝ Սյունիքի մարզում. 3 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4-ամսական երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ա. Թունանյանը, ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Ա. Գրիգորյանն ու 4-ամսական Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ