Ամերիկահայերը հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները․ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

շիֆ

Ինձ համար պատիվ էր այցելել Գլենդելի սրտում տեղի ունեցած հիմնարկեքի արարողությանը, որով տրվեց Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի կառուցման մեկնարկը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի նշանակալի բաղադրիչն են, որոնք հարստացնում են մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունն ամերիկյան պատմություն է` հույսի շող դժվարություններին դիմակայելու գործում, համառության և նոր սկզբի դրսևորում: Այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը փոխանցվի սերնդեսերունդ»,-  գրել է Շիֆը։

--00—ՄՀ