Վրաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1862 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

կորոնա

Վրաստանում վերջին 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1862 նոր դեպք: Վերջին 24 ժամում կատարվել է 35 հազար 117 թեստ, ապաքինվել է 619 մարդ, ևս 11-ը մահացել է։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 379 հազար 673 դեպք, ապաքինվել է 360 հազար 558 մարդ, մահացել՝ 5479-ը։ Պատվաստվածների թիվը երկրում 310 հազար 332 մարդ է, օրեկան՝ 6444:

--00—ԼՄ