COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքն՝ աշխարհում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 13, 24News

կովիդ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքն աշխարհում: 

«Հուլիսի 12-ի դրությամբ, 180 երկրներում ներարկվել է ավելի քան 3,41 միլիարդ դեղաչափ (օրական շուրջ 32 միլիոն), որը համապատասխանում է աշխարհի բնակչության շուրջ 22.2%-ին, սակայն ներկայումս արձանագրվում է պատվաստումների գործընթացի խիստ արտահայտված անհավասարություն՝ բարձր և ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչների միջև, բարձր եկամուտ ունեցող երկրներում պատվաստումներն ընթանում են 30 անգամ ավելի արագ:

ԱՄՆ-ում ներարկվել է 334 միլիոն դեղաչափ, վերջին շաբաթվա ընթացքում օրական ներարկվել է 506.771 դեղաչափ: Ներկա դինամիկայի պահպանման դեպքում կպաանջվի ևս 9 ամիս բնակչության 75%-ին պատվաստելու համար: Գնահատված է, որ ԱՄՆ-ի բնակչության 70-85%-ի պատվաստումը հնարավորություն կտա վերադառնալ բնականոն կյանքին:

Նոր բռնկումները ընդհանուր առմամբ նվազել են, քանի որ պատվաստումների մակարդակն շարունակում է աճել, այսպես՝ 41 երկրներում արդեն պատվաստվել է բնակչության 40%-ը:

ԵՄ երկրներում իրականացվել է 391,3 մլն պատվաստում: Բնակչության շուրջ 63,8% ստացել են առաջին դեղաչափը, իսկ 44,1%-ը երկրորդ»,- նշել է նա:

--00--ԱԹ