«Տառերի պուրակ»-ի մոտ բախվել են Nissan Altima-ն, Нива-ն ու КамАЗ-ը, կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

վթար

Հուլիսի 13-ին, խոշոր ավոտթվար է տեղի ունեցել Արագածոտի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Տառերի պուրակ»-ի դիմաց բախվել են Nissan Altima, ВАЗ  2121 և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխոլը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներից մի քանիսն էլ հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների կողմից, որոնց ուղեկցել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

--00—ՄՀ