Ինչո՞ւ են կրակոցներ հնչել Շուշիի մոտակայքում․ Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

1

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է ներկայացրել Շուշիի մոտակայքում հուլիսի 13-ին գիշերն արձանագրված կրակոցների դեպքից:

«Կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,-ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։

--00—ԼՄ