Արմեն Գրիգորյանն ազատվել է ԱԽ քարտուղարի պաշտոնից ու նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ԱԳՆ

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:

 Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ Արմեն Գևորգյանը նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»:

--00—ՄՀ