Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

խաղաղապահներ

Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի ենթակառուցվածքները վերականգնելու համար ռուս խաղաղապահներն ուղեկցել են ծանրաքաշ մեքենաների շարասյունը` շինանյութերով և սննդով:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումը Շուշի - Կարմիր Շուկա երթուղով ուղեկցել է շինանյութերի և պարենային մթերքի պաշարների մեկ շարասյուն և հետ բերել ևս մեկ շարասյուն: Ինչպես նաև ռուս խաղաղապահներն ապահովում էին մեքենաների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:

Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը, իսկ ինժեներական խմբերը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում մաքրվել է 3 հա տարածք:

--00—ՄՀ