Երևանում՝ 72-ամյա կնոջ տան մուտքի մոտ, նորածին են թողել․ ծնողի ինքնությունը պարզվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

նկար

Հուլիսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարանններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանը պատկանում է 72-ամյա Անահիտ Ա․-ին, ում մուտքի մոտ հայտնաբերվել է 1 օրական աղջիկ երեխա։ 

Ըստ աղբյուրի՝ երեխան տեղափոխվել է Մուրացան բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական միջոցառումներ երեխայի ծնողի ինքնությունը պարզելու համար։  

--00—ԼՄ