Երևանի բակերից մեկում հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան բժիշկների հսկողության տակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News 

հիվանդասենյակ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հուլիսի 13-ին, Երևանի շենքերից մեկի բակում ՀՀ ոստիկանության կողմից հայտնաբերված 1 օրական աղջիկ երեխան տեղափոխվել է ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար:

Փոքրիկը կգտնվի համալսարանական մասնագետների անմիջական հսկողության ներքո, երեխայի առողջական վիճակի, ինչպես նաև հետագա գործողությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

--00--ԱԹ