Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան

 

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Այս մասին այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա: Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախագահ Մակրոնի հետ գտնվում է մշտական կապի մեջ: 

Ժոնաթան Լաքոթը հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

--00--ԱԹ