Զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 14, 24News

․

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 14-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։

Անցկացվել է շարային ստուգատես, որի ընթացքում ստորաբաժանման հրամանատարներն ու​ մարտական դիրքերի ավագները ստուգել են հերթապահության մեկնող անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։

Զինծառայողներին հրահանգավորել են մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։

--00--ԱՀ