ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում որոշեց պետական պաշտոնյաների, պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը հատկացնել լրացուցիչ 113 մլն դրամ:
Ակնկալվող արդյունքը պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովումն է:
Ֆինանսների նախարարությունը, սակայն, եզրակացություն է ներկայացրել, որում ասվում է. «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցներում ազատ միջոցներ առկա չեն վերաբաշխում կատարելու համար»: Այս նախագծի առաջին հատվածը չզեկուցվող է, իսկ երկրորդը՝ գաղտնի:
--00--ԱԹ