Հայաստանը ՀԱՊԿ-ի առաջ պայման է դրել՝ Աֆղանստանի հարցով հայտարարությանը միանալու դիմաց

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Հայաստանը տորպեդահարել է Աֆղանստանի վերաբերյալ ՀԱՊԿ-ի համատեղ հայտարարությունը: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

Վերջինիս խոսքով՝ կազմակերպության անդամ մյուս երկրների միջև փոխհամաձայնություն է եղել այս հարցում, սակայն Հայաստանը պայման է առաջ քաշել` հայտարարություն ընդունել Հայաստանի վերաբերյալ, ինչից հետո միայն հայկական կողմը կսատարի Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությանը:

Կալաշնիկովը ադրբեջանական զորքերի՝ Հայաստան ներխուժման հիմքով ՀԱՊԿ դիմումը «հիմարություն» է անվանել` համարելով, որ «ՀՀ սահմանների խախտում չի եղել»:

--00--ԱԹ