Երևանում պատշգամբի թեթեղը պոկվել է, դրան հենված ՌԴ քաղաքացին ընկել, մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

շտապ

Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 46-ամյա Արամ Գ․-ն էր․ նա ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Ռաֆայել Շ․-ն է։

Ոստիկանները նաև պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, և նշված անձինք գտնվելիս են եղել իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկում, որտեղ եղել են պատշգամբում, ու, հենվելով թիթեղյա հատվածին, այն պոկվել է, ինչի հետևանքով էլ ընկել են ցած։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

--00—ԼՄ