Դինքի սպանության համար մեղադրվել են նաև Գյուլենի կողմնակիցներին․ նրանք նախկին սպաներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նկար

Ստամբուլի 14-րդ քրեական դատարանը 4532 էջանոց վճիռ է հրապարակել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մասով, որի շրջանակում մեղադրվել են նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները՝ ոստիկանության նախկին պետեր Ֆարուք Սարին, Ռամազան Աքյուրեքը և Ալի Ֆյուաթ Յլմազերը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ըստ հրապարակված վճռի՝ Աքյուրեքն ու Յլմազերը մշակել են սպանության դավադրությունը և խոչընդոտել հետաքննությանը՝ առաջ տանելով Գյուլենի շարժման շահերը:

Հիշեցնենք, որ Հրանդ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։ «Ակոսի» խմբագրատան առաջ, թիկունքից գլխին արձակված հրազենային երեք կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրվել է, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Ավելի ուշ սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել էր իր մեղքը։

Մի քանի տարի տևած դատավարությունից հետո բուն սպանություն կատարողը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման, սակայն թուրքական դատարանը բացահայտել է նաև «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող պաշտոնաթող մի շարք սպաների կապը Հրանտ Դինքի սպանության հետ։

--00—ԼՄ