ՊԵԿ նախագահն աշխատավայրում է․ խոսնակը չի մեկնաբանում Հովհաննիսյանի հրաժարականի լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Քաղաքական

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատավայրում կատարում է իր մասնագիտական պարտականությունները»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել տարածված տեղեկությունը՝ նշելով, որ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։

«Եթե նման բան լինի պաշտոնապես կհրապարակվի»,-ասաց նա

--00--ԿԿ