Առողջապահական տուրիզմի դեպքում հերթ կանգնելը բնական է. ԱՆ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

հերթ

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է ներկայացրել՝ աշխարհի տարբեր անկյուններում կուտակված հերթերից:

«Փարիզ. զբոսաշրջիկների այց «Օրսե» թանգարան

Կատալոնիա. իսպանական հայտնի ռեստորան այցի համար հերթն ամրագրում են ամիսներ առաջ

Լոնդոն. անգլիացիները ռեստորանում սպասում են իրենց հերթին

Գանգնամ. Հարավային Կորեայում սննդի կետի բացմանը գոյացած հերթը

Բեռլին. Կենտրոնական բանկի դիմաց հերթեր են` նոր մետաղադրամներ ձեռք բերելու համար

Լոնդոն. նվերների օրվա առթիվ զեղչերի համար հերթ` Օքսֆորդ փողոցում

Եթե ամբողջ աշխարհում թանգարան, սրճարան այցելելու համար զբոսաշրջիկները կարող են ժամերով հերթ կանգնել, ապա առողջապահական տուրիզմի դեպքում` հերթ կանգնելը ևս բնական է»,- նշված է լուսանկարներին կից:

--00--ԱԹ