Սոցապնախարարի պաշտոնակատարն այցելել է Արցախի փողոցում թողնված փոքրիկին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

նորածին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նարեկ Մկրտչյանը հետաքրքրվել է նորածնի առողջական վիճակի մասին և տեղեկացրել, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում կանի ամեն ինչ` փոքրիկի կյանքն առողջ ու անվտանգ ապահովելու համար:

--00--ԱԹ