Ալիևը հիմնվում է մեր «ժեխի» վրա, Նիկոլն էլ «շիրա է տալիս» ռուսներին․ Վահան Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

«Կառավարության նիստում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խաղաղություն աղերսել է ոչ մի բանի դիմաց, այսինքն՝ թույլի կեցվածք է, որը գանգատվում է հակառակորդի ուժից, զուգահեռաբար ՌԴ-ին շիրա է տալիս, թե եկեք միասին պաշտպանենք մեր անվտանգությունը, բայց ամբողջ պատասխանատվությունը գցում է ռուսների վրա, ինչը դարձյալ թույլ մարդու կեցվածք է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Արցախի Հանրապետության նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանը՝ հավելելով, որ գուցե Փաշինյանը մտածված է այդպիսի հայտարարություններ անում։

«Ալիևի վերջին հոխորտանքներն այսպես կոչված պատմական Ադրբեջանի տարածքների մասին մի քանի թիրախ ունեն․ և՛ Ադրբեջանի ներքին լսարանին է բավարարում, և՛ ուղերձ է միջազգային հանրությանը, և մեր «ժեխի» վրա է աշխատում, բայց ընդհանուր առմամբ, նա բլեֆ է անում»,-նշել է Բադասյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախի ապագային, տարածաշրջանային անվտանգային, ինչպես նաև ՀՀ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։