Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 15, 24News

նորածին

Երևանի Արցախի փողոցում գտնված նորածնի վիճակը կայունացել է, նվազել է թթվածնակախվածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 

«Այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանի հետ այցելեցինք փոքրիկին:

Վստահ եմ, փոքրիկ աղջնակն արագ կապաքինվի` համալսարանական բժիշկների օգնությամբ»,- գրել է նա:

--00--ԱԹ