Էդվարդ Հովհաննիսյանին անգործ չեն թողնի․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ընդ որում, նա իր այդ «ցանկության» մասին իմացել է առավոտյան՝ կառավարության նիստից առաջ։

Նիստից հետո, մեր տեղեկություններով, Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, հավաքել աշխատակազմի մի մասին, ասել, որ հեռանում է: Նրան մխիթարել են, թե անգործ չես մնա՝ մի պաշտոն կառաջարկեն։

Ի դեպ, այս շտապողականության իմաստն ուղղակի չկար, քանի որ ընդամենը մի 20 օրից նոր կառավարություն է ձեւավորվելու, եւ դա կարելի էր անել նոր կառավարության կազմում Հովհաննիսյանին չընդգրկելու ճանապարհով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ