30.000-ից ավել մուրճասեր սյունեցիները թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հայրապետյան

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրել է.

«Արձանագրենք՝

Սյունիքի ինքնապաշտպանության գինը 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության արդյունք հանդսացող քրեական հետապնդումներն են։
4-ից 2-ը կալանավորված են,  1-ը՝  ձերբակալված,  1-ի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը կլինի այսօր։

Արձանագրենք նաև՝
Սյունիքի ինքնապաշտպանությունը շարունակվում է։
Այս անգամ Սյունիքը պաշարել փորձող ադրբեջանաթուրքական տանդեմի և երկրի ներսում գտնվող պետությունն ատողների դեմ։  
Ի լրումն՝ 
30.000-ից ավել մուրճասեր Սյունեցիները, ովքեր մոլորություն  ունեցան իրենց երեխաների ճակատագիրը տնօրինելու իրավունք տալ անսուրբներին, թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի»։ 
Հ․Գ․ Սև լճի տարածքից անհետացած զինծառայողների որոնողական աշխատանքները մինչև այս պահը որևէ արդյունք չեն տվել»։

 --00—ՄՀ