Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Այս մասին լրագրողներին հայտնեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

«Սա է մեր իրականությունը։ Ինչպես և սպասում էինք, Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով մի տարեց կնոջ ցուցմունքի հիման վրա, որի մի փեսան մի իրավապահ համակարգում է աշխատում, մյուսը՝ դատախազությունում», - ասաց նա։ 

Հիշեցնենք, որ արդեն երկամսյա կալանքի տակ են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Քիչ անց դատարանը քննելու է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանավորման հարցը։ Նրանք բոլորը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամներ են։

--00--ԿԿ