Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Մարտական ծառայության

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Սամվել Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերը.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 58831 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

 --00—ՄՀ