Լևոն Արոնյանը չի մասնակցի  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի  ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ 

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում։ 

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին ին օգնելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկելու համար: Խնդրում եմ պահպանեք ձեզ, և հույս ունեմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտության։ 
Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 վանդակի կախարդական աշխարհ»,-նշել է Արոնյանը:

 --00—ՄՀ