Դրական ստացած, բայց մրցույթը չհաղթահարած դիմորդների համար կկազմակերպվի լրացուցիչ փուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

նկար

Հուլիսի 18-ին բուհերում կախվելու են ցուցակները, հրապարակվելու են ընդունելության մրցույթի արդյունքները, նաև դիմորդները հաղորդագրություն են ստանալու իրենց էլեկտրոնային հասցեներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: 

«Դրական ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-29-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի: Առավել բարձր միավորներ ունեցողնեը կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ: Հիշեցնեմ այս տարվա ընդունելության նորույթը՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները»,- գրել է Գրիգորյանը:

--00—ԼՄ