Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 241 բույս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հուլիսի 14-ին՝ 10:40 ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Մամիկոնյան փողոցում բնակվող, նախկինում դատապարտված 65-ամյա տղամարդու տանը կից հողամասի զննությամբ հայտնաբերել են մշակումն արգելված կանեփի 241բույս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տանտերը հայտարարել է, որ դրանք ցանել ու մշակել է անձնական օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Մանրամասները՝ տեսանյութում: